211652_close_icon

Նոր Տարին Կիեւում կդիմավորեն առանց տոնական լուսավորության

views-count1835 դիտում article-date 21:56 17-12-2014
Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված դժվարությունների հետեւանքով Կիեւի իշխանությունները ստիպված դադարեցրել են քաղաքի գիշերային լուսավորության մի մասի ապահովումը: Ղեկավարությունը դիմել է առեւտրի կենտրոններին` խնդրանքով կրճատել էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալները, մասնավորապես` անջատել նեոնային լույսերը: Քաղաքի ղեկավարությունը նաեւ անիմաստ է համարում տոնական լուսավորության ապահովումը, բայց խոստանում է ամանորյա տոնախմբություն կազմակերպել Կիեւի հրապարակներից մեկում:

Նմանատիպ նյութեր