Կիեւում ՌԴ դեսպանատան հարեւանությամբ գերեզմաններ են ստեղծվել
Կիեւում ՌԴ դեսպանատան հարեւանությամբ ակտիվիստները յուրօրինակ գերեզմաններ են ստեղծել՝ տեղադրելով Մարիուպոլում հրթիռակոծությունից զոհվածների հիշատակին նվիրված 30 խաչեր:
Խաչերին ամրակցվել են զոհերի անուններով փոքրիկ ցուցանակներ: Ակցիայի կազմակերպիչներն այդ կերպ ցանկացել են բողոքի ձայն բարձրացնել Ուկրաինայի հարավում Մոսկվայի վարած քաղաքականության հանդեպ:
Ուկրաինացիները Ռուսաստանին մեղադրում են ուժայիններին ֆինանսավորելու եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ: Մոսկվան, իր հերթին, հերքում է մեղադրանքները: