Կիեւում հոգեւորականի են առեւանգել
Կիեւում անհայտ անձինք առեւանգել են Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու քահանաներից մեկին: 112.ua լրատվականի աղբյուրի տվյալներով՝ առեւանգողները քահանային կտտանքների են ենթարկել:
Ավելի ուշ իրավապահները հոգեւորականին գտել են Բարիշեւսկի շրջանում: Քահանան հրաժարվել է բուժօգնություն ստանալուց: Նրա առեւանգման պատճառները դեռեւս հայտնի չեն: Կատարվում է քննություն: