ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն որոշում կայացնողներին կոչ է անում փոխզիջում գտնել և հնարավոր դարձնել հրատապ անհրաժեշտ մարդասիրական մատակարարումների վերսկսումը Լաչինի միջանցքով։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԿԽՄԿ մնում է Լաչինի միջանցքում գործող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ արձագանքելու մարդասիրական աճող կարիքներին: Բժշկական պարագաների վերջին առաքումը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, իսկ սննդամթերքի վերջին առաքումը` հունիսի 14-ին:
«1992թ.-ից Հարավային Կովկասում գործող ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել հումանիտար խնդիրների լուծմանը»,- նշում են ԿԽՄԿ-ից։