211652_close_icon
views-count466 դիտում article-date 18:14 18-08-2023

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը:

«Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին  լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր