1082 դիտում
14:32 04-09-2022
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի հետ անցկացրել ծառայողական խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկվել են պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքները։ Շփման գծում առկա օպերատիվ իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար- պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը:
Երկրի ղեկավարը անդրադարձել է անելիքներին և բանակի սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ։
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
14:00 11-09-2015
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
Այս բաժնից
2200 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր