Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի գրասենյակից: