Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ. Ալբերտ Բազեյան. tert.am
Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք բոլորվին այլ իրողությանում կլինեինք։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:
«Եթե պատերազմ լիներ, պատերազմում չէինք պարտվի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իշխանության չէր լինի, Նիկոլ Փաշինյանը չէր կարող լինել Հայաստանի վարչապետ»,-ասաց նա:
Բազեյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն իր կյանքի ընթացքում միշտ թշնամաբար է տրամադրված եղել հայոց բանակի, Վազգեն Սարգսյանի ու Արցախի հանդեպ։
«Նա միշտ Արցախը համարել է բեռ Հայաստանի համար: Նա ապականում է, պղծում է մեր ազգային արժեքները, ուրանում է Ցեղասպանությունը, ուրանում է Արևմտյան Հայաստանը։ Բնականաբար, որևէ իշխանություն հավերժ չէ, նիկոլփաշինյանական իշխանության անկմանը հաջորդելու է մեր պետության վերելքի ժամանակաշրջանը, Հայաստանում կձևավորվի շուտով նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի, մեր ազգային շեհերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն»,-ասաց Բազեյանը։