211652_close_icon
views-count1009 դիտում article-date 15:00 14-08-2023

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներ

Վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոնից երկու տուժած տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ևս մեկը` «Աստղիկ» ԲԿ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
 
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածներից մեկն արդեն տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, մյուսը` դեռևս հետազոտման փուլում է:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող քաղաքացին նույնպես հետազոտման փուլում է:

Վերջիններիս առողջական վիճակների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք, որ վթարից տուժածներից մեկը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում է, երկուսը` Գյումրու բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նմանատիպ նյութեր