211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:44 13-08-2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և հայտարարել է, որ Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար:

Մարուքյանը նշել է. «Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը: Սակայն Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120 000 մարդ, որից 2000-ը հղի կանայք, 30 000 երեխա, 20 000 տարեց և 9.000 հաշմանդամ տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են դադարեցնել սովը զենքի վերածելը, որն Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»:

Նմանատիպ նյութեր