211652_close_icon
views-count1771 դիտում article-date 13:47 12-08-2023

82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ․ Արմեն Ալավերդյան

«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր շենքի վերելակի պատճառով մարդ է մահացել։

ՆԱԽՆԱԿԱՆ տվյալներով, օգոստոսի 10-ին 9-րդ հարկում 82տ. կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվեց, նա չի կողմնորոշվել, որ խցիկը այդ հարկում չի և քայլ է արել դեպի անդունդ՝ դեպի մահ... Նա ընկել է խցիկի գագաթի վրա։ Եվ փաստորեն, վերելակը ուժեղ դղրդյունով և մեջի կնոջը պատեպատ տալով է իջել 4-ից առաջին հարկ ոչ թե պոկվելու պատճառով, այլ քանի որ նրա վրա մարդ էր ընկել։

Այդ 82տ. կնոջ որդին մորը փնտրում էր մեկ օրվա ընթացքում, մինչև պարզվեց, որ նրա դին վերելակի խցիկի գագաթին է։

Հ.Գ. Հուսով եմ, որ նախաքննությունը ամեն ինչ կպարզի։
Հ.Գ.2. ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ շտապ փոխել այդ վերելակը՝ անկախ նրանից, քանի տարի էր այն շահագործվում»։

Նմանատիպ նյութեր