211652_close_icon
views-count847 դիտում article-date 23:14 11-08-2023

ԱՆ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակվել

Սլավիկ Սարգսյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սլավիկ Սարգսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է որոշման մեջ։

Սլավիկ Սարգսյանը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է եղել։ ԱԱՏՄ-ի նախկին ղեկավար Գոհար Դարբինյանն աշխատանքից ազատվել է հունիսի 7-ին։

Նմանատիպ նյութեր