19204 դիտում
23:00 09-08-2023
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի Mercedes-ն ու «ՀԱԷԿՇԻՆ» ՓԲԸ-ի Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 69.5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Գևորգ Ա.-ի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Կարեն Մ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Կարեն Մ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Ազգանուշ Մ.-ն և 13-ամյա Հայկազ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչ Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Քանի որ, վթարի հետևանքով մեքենաները մասամբ հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարուժան Խուդավերդյանն ու Էրիկ Գրիգորյանը։
Պարեկները դեպքի վայրից հեռացնում էին հետաքրքրասեր քաղաքացիներին ու վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գևորգ Ա.-ն աշխատում է «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ում, իսկ Կարեն Մ.-ն՝ «ՀԱԷԿՇԻՆ» ՓԲԸ-ում:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
Նմանատիպ նյութեր
48012 դիտում
18:35 06-02-2020
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել «Զեյթուն Սվիթ» ՍՊԸ-ի արտադրությունում
Այս բաժնից
9489 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին