898 դիտում
08:15 08-08-2023
ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Խորհրդարանը սեպտեմբերի 12-ից կվերսկսի իր աշխատանքը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են փոխանցում, ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու, մի շարք կարեւոր եւ մեծ աղմուկ բարձրացրած օրենքի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կգա սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթն իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է նաև երկար չարչրկված Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է:
Բանն այն է, որ ՔՊ-ականները դեռ չգիտեն՝ ինչպես վարվել նախագծի հետ, ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ:
Այսպիսով, կարող ենք արձանագել, որ աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1718 դիտում
10:26 14-01-2022
ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. պատգամավորներին զգուշացրել են՝ չբացակայել․ «Ժողովուրդ»
749 դիտում
10:35 02-02-2023
Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու․ «Ժողովուրդ»
1753 դիտում
09:55 11-04-2023
ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու. ինչ է սպասվում «Ժողովուրդ»
Այս բաժնից
628 դիտում
09:03 30-04-2024
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»