211652_close_icon
views-count24608 դիտում article-date 23:55 07-08-2023

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու Газ 3110-ը. կան վիրավորներ. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ «Շեն» խանութի հարևանությամբ, բախվել են Mercedes, Toyota և Газ 3110 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության  Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչ հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Նարեկ Դավթյանն ու Արտաշես Կոստանյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր