60764 դիտում
12:42 24-12-2021
Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արսեն Կիրակոսյանի վարած Kia Forte մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Արմեն Վարդանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը և Գևորգ Երիցյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մկրտչյանն ու Ժորա Շահբազյանը, ինչի արդյունքում խցանում տեղի չի ունենում ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում:
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)