211652_close_icon
views-count28603 դիտում article-date 23:40 07-08-2023

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 38-ամյա վարորդը Volkswagen Jetta-ով հայտնել է գերազմանոցում՝ կոտրելով շիրամաքարը. վիրավորներից 1-ը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 38-ամյա Քրիստինա Թ.-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան ճամփեզրից մոտ 1,5 մ հեռավորության վրա գտնվող «Վարսենիկ Մարկոսյան» գրառմամբ գերեզմանին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Քրիստինա Թ.-ն և նրա 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկ Գոռ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Պետրոս Հովհաննիսյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատւ հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտում է, որ բախման հետևանքով շիրմաքարը կոտրվել է և մեքենան հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր