Մալթայի հայ համայնքը խաղաղ ցույց է անցկացրել ԱԳՆ-ի շենքի առջև
Մալթայի հայ համայնքը խաղաղ ցույց է անցկացրել արտաքին գործերի նախարարության շենքի առջև։ Մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը և կոչ են արել Մալթայի կառավարությանն օգտագործել իրենց դիվանագիտական ուղիները, նպաստել Լաչինի միջանցքի բացմանը։