211652_close_icon
views-count3712 դիտում article-date 13:51 19-07-2020

Լոս Անջելեսի հայ համայնքը ցույց է կազմակերպում Ադրբեջանի հյուպատոսության առջև

Հայ համայնքը հուլիսի 20-ին բողոքի ցույց է անցկացնելու Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության առջև։ Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1022319.html]«Արմենպրես»[/url]-ին տեղեկացրին արևմտահայերեն հրատարակվող «Մասիս» թերթից։ «Երկուշաբթի, Յուլիս 20-ին, առաւօտեան ժամը 10-ին, տեղի պիտի ունենայ բողոքի ցոյց Լոս Անճելոսի մէջ գործող Ատրպէյճանի հիւպատոսարանին առջեւ, որ կը գտնուի 11766 Wilshire պողոտայի վրայ: «Ոչ Թուրք-Ատրպէյճանական Ակրեսիային» կարգախօսին տակ տեղի ունենալիք հանրահաւաքին պիտի մասնակցին համայնքի հայերը խաղաղ ցոյցով արտայայտելու համար իրենց բողոքը` Հայաստանի խաղաղ բնակչութեան նկատմամբ կատարուղ ռազմական գործողութիւններուն դէմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր