211652_close_icon

Ռաշիդ Բեգլարյանին օրենսդրական ակտեր են ներկայացվել

views-count1243 դիտում article-date 19:30 07-08-2023
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։

Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։ 

Այս մասին հայտնել է են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին։

«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել»,- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի «զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»։

Նմանատիպ նյութեր