211652_close_icon
views-count658 դիտում article-date 11:28 07-08-2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 20:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի և Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ականանետ:

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Նմանատիպ նյութեր