211652_close_icon
views-count724 դիտում article-date 10:00 07-08-2023

Երկու օրում փրկարարները հայտնաբերել են 16 օձ

Օգոստոսի 5-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ի ֆեսբուքյան պաշտոնական էջը։

Մասնավորապես՝ Երևանում, Բերդ, Արմավիր, Գյումրի, Արթիկ, Մասիս, Էջմիածին քաղաքներում և Ախուրյան, Այգեկ, Ազատան, Պռոշյան, Գետամեջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 6 լորտու տեսակի սողուն, 2 շահմար, 1 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր