1172 դիտում
12:33 25-08-2014
Վերջին երկու օրում Ուկրաինայի արևելքում զոհվել է 5 և վիրավորվել 8 զինծառայող
Ինչպես տեղեկանում ենք ZN.UA լրատվականից, օգոստոսի 24-ի դրությամբ հակաահաբեկչական գործողության անցկացման ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 722 և վիրավորվել է 2625 զինծառայող:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մամլո կենտրոնը: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 23-ից առավոտից մինչև օգոստոսի 24-ի առավոտն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի արևելքում զոհվել է 5 և վիրավորվել է 8 զինծառայող:
Ըստ նույն աղբյուրի` օգոստոսի 23-ին Դոնեցկի շրջանի Լիսիչ բնակավայրի մոտ ևս տեղի է ունեցել զինված հարձակում, որի հետևանքով ոչնչացվել է երկու "КамАЗ" մակնիշի ավտոմեքենա, վիրավորվել Ուկրաինայի ազգային գվարդիայի 2 զինծառայող և 2 սահմանապահ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 24-ին, երբ երկրում նշում էին անկախության 23-րդ տարեդարձը, հայտարարել է, որ ներկայիս աղետալի իրադարձություններն Ուկրաինայի պատմության մեջ կմտնեն որպես 2014 թվականի հայրենական պատերազմ:
Նմանատիպ նյութեր
810 դիտում
17:20 04-09-2014
Ուկրաինայի արևելքում զոհվել է 837, վիրավորվել՝ 3044 ուկրաինացի զինվորական
1818 դիտում
19:35 16-07-2015
Ուկրաինայի արևելքում 8 զինծառայող է զոհվել
952 դիտում
23:53 21-09-2024
Հրաձգություն՝ Մինեապոլիսում. երկու մարդ զոհվել է, երկու դեռահաս՝ վիրավորվել
Այս բաժնից
1099 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը
895 դիտում
22:50 26-12-2024
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի արտգործնախարարի հետ
1099 դիտում
22:38 26-12-2024
Ռուսաստանը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը. Պուտին