211652_close_icon
views-count727 դիտում article-date 12:11 06-08-2023

Ասում ենք՝ Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում․ Քրիստինե Վարդանյան

Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Ադրբեջանը շուրջ 9 ամիս է պատանդի կարգավիճակում է պահում 120000 մարդու, արգելում է նրանց սնունդ և դեղամիջոց հասցնել, առևանգում է քաղաքացիներին, պատճառ դառնում երեխաների մահվան համար։

Սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է։ Եվ այս պատկերն է 2021 թ․ հոկտեմբերից սկսած ամեն օր։



Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի։

Հիշեցնեմ, Ադրբեջանը 2014 թ․ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը և միայն 2021 թ․, երբ Իրանն արգելեց իր օդային տարածքով ադրբեջանաան ռազմական ինքնաթիռների թռիչքները, Ադրբեջանը հանկարծ սկսեց օգտագործել ՀՀ օդային տարածքը «մարդատար» ինքնաթիռների համար։

Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այս ինքնաթիռներով չի տեղափոխվում այն զենքը, որ հետո կրակում է Վարդենիսում կամ պատրաստվում է կրակել Սյունիքում՝ իհարկե ոչ։

Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր