211652_close_icon
views-count53128 դիտում article-date 11:52 05-08-2023

Մահվան ելքով ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Vaz 21-08-ը. կա 1 զոհ. մահվան հանգամանքները հայտնի չեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 40-ամյա Կամո Ա.-ի վարած Vaz 21-08 մակնիշի եւ 25-ամյա Ռոբերտ Հ.-ի վարած Volkswagen ​ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Vaz ​21-08-ի ուղեւոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Գոռ Խ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ​ հրամանատարի տեղակալ Լեւոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի ​ գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք վթարի, թե վրաերթի հետեւանքով է մահացել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր