2572 դիտում
12:41 03-08-2023
Համերգային գեղեցիկ ծրագրով, մեծ շուքով նշվել է Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը
Մայիսի 10-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացել է ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում (գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյան) համերգը:
Այդ օրը նշվեց Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը:
Համերգը կրում էր «Իմ տեսնող աշխարհը» խորագիրը և նվիրված էր փոքրիկներին: Այդ օրը հնչեցին Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները իր երգչախմբերի կատարմամբ:
Ժամանակի սղության պատճառով հնչեցին միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել են հատուկ այդ երեխաների համար:
Համերգի մուտքը ազդարարվեց Հանրային Ռադիոյի ներկայիս «Հայ արև» մանկապատանեկան անսամբլի, Հանրային հեռուստատեսության «Երգ երգոց» երաժշտական հաղորդմանը Վարդուհի Խաչատրյանի «Հայաստան» երգի կատարմամբ:
Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաները: Վ
արդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Երեկոն իր նուրբ ու գեղեցիկ ձայնով անցկացրեց սիրված հեռուստահաղորդավարուհի Սոնա Վերդյանը:
Կային նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես եկան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի Քրիստինա Ավագիմյանի «Միլլենիում» ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարո Անդրեասյանի Մարիոնետների թատրոն-ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի՝ Նելլի Աբովյանի պարի խմբի սաները:
Նաև Եղավ պրեմիերա․ գործիքային կատարում կատարեցին րևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:
Երեկոյի ընթացքում Վարդուհի Խաչատրյանին մեծ ավանդի համար Նիկողայոս Տիգրանյան ոսկե մեդալով պարգևատրեց Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն, վաստակավոր մանկավարժ Ալեքսան Ահարոնյանը:
Շնորհակալագրով պարգևատրվեց «Լինա» մշակութային կենտրոնի տնօրեն Էվելինա Ասատուրյանի կողմից:
Հնչեցին նոր երգեր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնի բաժնի ուսանողները կատարեցին Վարդուհի Խաչատրյանի «Ալեկոծ ծովը» ստեղծագործությունը:
Համերգը եզրափակվեց Վարդուհի Խաչատրյանի «Հայ զինվոր» երգով, որը երգում է նաև Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը: Երգչախմբերի հետ երգեցին նաև Պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանի զինվոր- կուրսանտները:
Հանդիսատեսը մեծ բավականություն ստացած հեռացավհամերգասրահից։ Բոլորի բուռն ծափահարությունները և գովեստի խոսքերը կատարողներին շատ ոգևորեցին: Հուզմունքը և ուրախությունը խառնվել էին։ Չդադարող ծափահարությունները, հանդիսատեսի ջերմ ու անկեղծ խոսքերը պարգևեցին աննկարագրելի բերկրանք:
Շատ հուզիչ էր նաև Գյումրու երեխաների մանկատան տնօրեն տիկին Լիդիայի խոսքերը, ով նույնպես ներկա էր համերգին: Գյումրու մանկատան սան Արթուր Հարությունյանը նաև«Դեպի լույս» երգչախմբի սան է:
Օգոստոսի 1-ին Վրաստանի Բաթումի քաղաքում երգչախմբերը մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոնի և արժանացել Գլխավոր մրցանակին (ԳՐԱՆ ՊՐԻ), տարբեր ազգերի ժյուրիի գովեստի խոսքերին: Ամբողջ փառատոնը ուղիղ եթեր հեռարձակվեց Բաթումիի հանրային հեռուստատեսությամբ:
«Շատ հուզիչ փառատոն էր, հույզերով և սպասելիքներով լեցուն: Ժյուրին այնքան էր հավանել մեր ելույթը, որ մրցանակաբաշխության վերջում =յուրի նախագահը խնդրեց, որ մեկ անգամ ևս կատարենք երգը և մեր երեխաները նրան սովորեցնեն պարել երգի հնչյունների ներքո: Մենակատար Արթուր Նիկոլյանը այնքան գեղեցիկ պարեց այդ կնոջ հետ, որ ինքն էլ զարմացավ, որ կարողացել է պարել: Մեր երեխաները մեծ բավականություն ստացան մրցույթ-փառատոնից: Միաժամանակ կարողացան նաև վայելել ամռան գեղեցկությունը՝ ծովը և բնությունը: Հայաստանի մարզերում նույնպես ունենք համերգներ:Օգոստոսի 12-ին էլ մասնակցելու ենք Գյումրիում կայանալիք «Ճախրուկ» միջազգային փառատոնին»,- անկեղծացավ Վարդուհի Խաչատրյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
17:43 24-11-2024
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր
997 դիտում
17:19 24-11-2024
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 44,2 հազարը
1171 դիտում
16:31 24-11-2024
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վիլսոնի նախագահությունից ի վեր. ամերիկացի հոգևորական