211652_close_icon
views-count9825 դիտում article-date 22:16 22-06-2021

Կարին Տոնոյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր՝ հունիսի 22–ին,  փորձել է կապ հաստատել վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը եւ առաջարկել հանդիպել իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ, սակայն առաջարկը մերժվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է 5165 շարժման տարածած հաղորդագրությունից։

«Տեղեկացնում ենք նաեւ, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը եւս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական եւ քաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր