211652_close_icon
views-count2999 դիտում article-date 20:59 20-06-2018

Դավիթ Տոնոյանը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային և ռազմական կցորդ, գնդապետ Սիմայակիս Դիմոսթենիսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում երկու երկրների համագործակցության նորացված միջպետական համաձայնագրի նախագծի դրույթներին և դրա ստորագրումից հետո ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հեռանկարներին: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2018թ.-ի համար ծրագրված միջոցառումները կշարունակեն իրականացվել, քանի որ դրանք առնչվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին: Տիկին դեսպանն իր հերթին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը` կարևորելով համագործակցությունը մասնավորապես ռազմական կրթության բնագավառում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև անվտանգության և պաշտպանության բնագավառում բազմակողմ` ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում համագործակցության հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր