26422 դիտում
20:46 31-07-2023
Արտակարգ իրավիճակ Երևանում. ժողովրդին հայտնի «Չարբախի քաղմաս»-ի շենքի բակում մի քանի ամիս է՝ տիրում է գարշահոտություն, կեղտաջրերն էլ ողողել են ահռելի տարածք. կա համաճարակի վտանգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի ամիս էր՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 56 շենքի՝ ժողովրդին հայտնի «Չարբախի քաղմաս»-ի՝ Ոստիկանության Չարբախի բաժանմունքի հետնամասում գտնվող բակային հատվածում երեխաները չէին կարողանում իրենց խաղերը խաղալ:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը 5-6 ամիս շարունակ բակում հոսող և կուտակված կոյուղաջրերն են: Կեղտաջրերը ողողել էին ողջ բակը, ինչի հետևանքով էլ տիրում էր գարշահոտություն, որի հոտը զգացվում է անգամ մի քանի 100 մետրից:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին. «5 ամսից ավելի է՝ չենք կարողանում պատկան մարմիններից հստակ պատասխան ստանալ, թե ե՞րբ է մեր բակից վերանալու գարշահոտությունը: Դիմում ենք «Վեոլիա ջուր», ասում են՝ դիմեք քաղաքապետարան, դիմում ենք քաղաքապետարան, ասում են՝ դիմեք թաղապետարան, դիմում ենք թաղապետարան, ասում են՝ խնդրին տեղյակ ենք, բայց «սայլը տեղից չի շարժվում»: Եթե մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերի «Վեոլիա ջուր»-ը, ապա խնդրի լուծման համար 10 օրն էլ բավական է:
Էրեխեքը խաղալու տեղ էլ չունեն, ողջ տարածքը լցված էր կեղտաջրերով, ու օրվա որոշ ժամերին նշված վայրով անցնելիս անգամ պետք էր հակագազ կրել:
Խնդիրն այն էր, որ հիմնական վթարի տեղը ճանապարհի վրա է․ ինչ-որ աշխատանքների արդյունքում կոյուղատարը հավանաբար վնասվել է, կոտրվել է, ու եթե դա փոխեն, խնդիրը այլևս կարելի է համարել լուծված, բայց մեզ պատասխանում են, թե խնդրին տեղյակ ենք, սպասեք, կլուծվի, իսկ ե՞րբ, չեն ասում:
Մենք գիտենք, որ խնդրին տեղյակ է նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, սակայն այն հատվածը, որտեղ որ պետք է հիմնական աշխատանքները կատարվեն, քանդման թույլատվությունը պետք է տա Երևանի քաղաքապետարանը, իսկ այնտեղ էլ «ջայլամի կեցվածք» են ընդունել:
Եթե Շենգավիթի թաղապետարանից գոնե մեզ լսում ու պատասխանում են, ապա քաղաքապետարանի թեժ գծում մեր հեռախոսահամարները արդեն անգիր գիտեն: Զանգում էինք, էլ չեն էլ պատասխանում: Ի՞նչ անենք, չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցների, բայց դե համբերությունն էլ սահման ունի: Ինչքա՞ն կարելի է շնչել այս գարշահոտը, ինչքան կարելի է երեխաներին հեռու պահել բակ իջնելուց: Բայց դե նրանք երեխա են, խաղալ են ուզում, իսկ այս կեղտաջրերի ու գարշահոտության պայմաններում հաստատ պետական «չինովնիկները» իրենց երեխաներին չէին թողնի՝ իջնեին բակ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+