211652_close_icon

Խոսել եմ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների կապակցությամբ. Բլինկեն

views-count1426 դիտում article-date 19:03 30-07-2023
Երեկ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող պայմանների կապակցությամբ։  Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - գրել է Բլինկենը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։

Նմանատիպ նյութեր