211652_close_icon
views-count2929 դիտում article-date 10:19 22-06-2017

ԱՄՆ-ն խորը մտահոգությունն է հայտնում Ղարաբաղում զոհերի կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները մտահոգված է հրադադարի խախտման վերջին դեպքերի կապակցությամբ, որոնց հետևանքով շփման գծում մի քանի զոհեր եղան, ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Հեդեր Նյուերթի [url=https://www.state.gov/r/pa/prs/ps/2017/06/272095.htm]հայտարարության[/url] մեջ. «Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել իրավիճակը սրելուց և անհապաղ միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 19-ի հայտարարության մեջ կոչ են արել կողմերին բանակցություններ վերսկսել՝ քաղաքական կամք դրսևորելով: Համանախագահներն ընդգծել են նաև, որ նման բանակցությունները միակ ուղին են տևական խաղաղություն բերելու համար տարածաշրջանի ժողովուրդներին, որոնք ակնկալում են և արժանի են հակամարտության կարգավորման շուրջ առաջընթացի: Միացյալ Նահանգները շարունակում է սերտ համագործակցել կողմերի հետ: Մեր տևական քաղաքականությունը, որը կիսում են նաև Մինսկի խմբի համանախագահները, կայանում է նրանում, որ արդար մոտեցումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3910379.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր