32436 դիտում
16:22 30-07-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Nissan Tiida-ն ու Chevrolet-ը, վերջինը գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Աթոյան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Chevrolet և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Chevrolet-ը գլխիվայր շրջվել է, 2 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Լուսինե Պետրոսյանն ու Վաղունի Վահանյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցաքործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձենվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+