211652_close_icon

Արցախի ԱԺ նախագահը հրաժարական է տվել

views-count829 դիտում article-date 11:00 29-07-2023
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր