211652_close_icon
views-count901 դիտում article-date 15:32 28-07-2023

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստում դատարանը փոխել է Մհեր Սահակյանի խափանման միջոցը, մասնավորապես, Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվել է գրավ խափանման միջոցով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա մարտի 31-ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։

Ըստ նախաքննական մարմնի՝ Մհեր Սահակյանը մոտեցել  է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին եւ աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետեւանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայումով:

Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանը զրկվեց անձեռմխելիությունից:

Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։

Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի (խուլիգանություն) առաջին մասով եւ 171-րդ հոդվածի (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը:

Նմանատիպ նյութեր