211652_close_icon
views-count2254 դիտում article-date 22:57 26-07-2023

Պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստին այսօր դատարանը փոխեց մեղադրյալ Սահակյանի խափանման միջոցը, գրում է aravot.am-ը:

Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվեց գրավ խափանման միջոցով: Նիստին տուժողն ու նրա փաստաբանները չէին ներկայացել: Սակայն Մհեր Սահակյանն ու նրա պաշտպանը չառարկեցին, որ այդ պայմաններում շարունակվի նիստը: նախնական դատալսումների համար սահմնաված մի շարք հարցեր քննարկելուց հետո դատարանը գտավ, որ պետք է հնարավորություն տալ հաջորդ հարցերի քննարկմանը մասնակից դարձնել նաեւ տուժողին, ինչի համար դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 3-ը:

Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շարունակում են չընդունել առաջադրված 2 մեղադրանքն էլ:  Նա ասաց, որ աբսուրդային է համարում խուլիգանության մեղադրանքը. «Իմ պատկերացմամբ՝ խուլիգանությունն այնքան լայն է մեկնաբանված, որ այդ մեկնաբանմամբ ցանկացած հանցանքին կարելի է  գումարել խուլիգանություն, չենք ընդունում նաեւ երկրորդ մեղադրանքը  մարմնական վնասվածքի մասով, դա եղել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, բայց դա աբսուրդային չենք համարում, որովհետեւ գտնում ենք, որ հարվածի արդյունքում մարմնական վնասվածք է տուժողը ստացել: Այս պարագայում քննարկման առարկա կարող էր լինել թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու հարցը, բայց խուլիգանության մասին խոսք լինել չի կարող»:

Նմանատիպ նյութեր