ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է վատ մնալ և որևէ դրական տեղաշարժ այս պահին դեռևս չկա:
«Չի կարող լավ լինել, քանի որ նա պատրաստվում էր վիրահատության, սակայն կալանավորվեց: Մենք առաջին իսկ օրվանից դիմում ենք հենց այս նպատակով, քանի որ այո՛, գործը` գործ, բայց առողջությունը նույնպես կարևոր է»,- [url=http://newsbook.am/?p=75842%2Fvahan+shirxanyani+xapanman+mijocy+chi+poxvel&l=am]NewsBook[/url]-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:
Վահան Շիրխանյանի փաստաբանները 3 միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին: Միջնորդություններից մեկը վերաբերում է Շիրխանյանի խափանման միջոցը փոխելուն, իսկ մյուսը` նրան Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելուն, քանի որ մինչ ձերբակալվելը Պաշտպանության նախկին փոխնախարարն այս կենտրոնում է բուժօգնություն ստացել, իսկ մյուսը՝ համապատասխան, սակայն դեռևս չարված քննչական գործողություններին էր վերաբերում:
Տիգրան Տեր-Եսայանը տեղեկացրեց, որ այս պահին պատրաստ են 2 միջնորդությունների պատասխանները:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://newsbook.am/?p=75842%2Fvahan+shirxanyani+xapanman+mijocy+chi+poxvel&l=am]կայքում[/url]: