211652_close_icon
views-count826 դիտում article-date 21:54 27-07-2023

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերևս ավելի շատ՝ Ինքնասիրություն․ Աննա Հակոբյան

«Բոլորիս մաղթում եմ, որ այս կենտրոնում այնպիսի հերթեր գոյանան, որ կառավարությունը ստիպված լինի տասնյակներով նորերը բացել։

Հ.Գ. Վերջին հինգ տարիների ընթացքում լինելով Սփյուռքի հարյուրավոր համայնքներում և հանդիպելով հազարավոր հայրենակիցների՝ ինքս ինձ համար վաղուց արձանագրել եմ.

Նրանց բոլորին միավորում է մեկ բան։

Անկախ կրթությունից, սոցիլական շերտից, հասարակական դիրքից, ունեցվածքից, ապրուստի միջոցների ավելցուկից կամ պակասությունից նրանց բոլորի հայացքները նույն բանի մասին են։

Եվ դա կարոտը չէ։

Դա կիսատությունն է։

Անլիարժեքությունը։

Ինչ-որ մի շատ կարևոր բանի բացակայությունը։

Լավ լուրն այն է, որ այդ կարևոր բանը միֆ չէ, եւ ոչ էլ ուղեղային մորմոք, եւ ոչ էլ միրաժ, ֆիկցիա կամ սրտի հիվանդություն։ Այն խիստ իրական է և շոշափելի, և ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն։

Հայրենադարձությունը գուցե հայրենասիրություն է, բայց թերևս ավելի շատ՝ Ինքնասիրություն»,- գրել է Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր