1489 դիտում
22:21 18-10-2024
«Աշխարհը հաշվի է նստում ուժեղի, ատամ ցույց տվողի, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են. բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին», Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, մարտահրավերների եւ անվտանգային սպառնալիքների մասին, ասաց. «Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետեւ չկա ներքին քաղաքականություն: Ցավոք սրտի, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ուժերի ձեռքում: Եվ դրա համար ներքաղաքական օրակարգերը սկսվում եւ ավարտվում են հեծանվավազքերով կամ տարբեր հարթակներում ինչ-որ հայհոյախառն կռիվներով: Այնպես որ, այստեղ որեւէ հարց էլ չկա քննարկելու, որովհետեւ ես չեմ պատրաստվում քննարկել ինչ-որ մեկի կամ երկուսի կռիվը, կամ ինչ-որ մեկի սպորտային արշավները։ Այս մասին գրում է aravot.am-ը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, այստեղ բավականին լուրջ է ամեն ինչ: Որովհետեւ, ինչպես տեսնում ենք, աշխարհում ջնջվել է ամեն ինչ, այսինքն, խաղի կանոնները ամբողջովին ջնջված են: Կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքական ներկապնակում այլեւս չկա խաղի որեւէ կանոն: Այլ հարց է, որ այս ամեն ինչը երեւի կբերի նոր խաղի կանոնների: Ե՞րբ: չեմ կարող ասել:
Մեզ համար ցավալին այն է, որ այդ ամեն ինչը մեզ շատ մոտ է: Նկատի ունեմ տարածաշրջանը՝ Իսրայելը եւ Գազայի հատվածը, Սիրիան, Լիբանանը եւ մեզ համար աշխարհագրորեն ամենամոտը գտնվող Իրանը: Տարածաշրջանում զարգացումներ են սպասվում Վրաստանում ընտրություններից հետո: Եվ դա երեւում է արդեն այնքան պարզ: Ես կարծում եմ, որ դրան են սպասում նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ հասկանում են, որ դրանից հետո են պարզ լինելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի ուրվագծերը: Բնականաբար, նաեւ ԱՄՆ ընտրությունները: Բայց դա ավելի շատ լուրջ պետությունների է վերաբերում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
2579 դիտում
21:26 28-10-2022
«Պուտինը հասկացրեց, որ չփորձեք խնդիրն իմ ջեբը գցեք»․ Կարեն Քոչարյան. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
736 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
964 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
739 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու