20833 դիտում
20:02 27-07-2023
Ավտովթար Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են Infiniti-ն, Opel-ն ու «07»-ը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Գյումրիի բժիշկներն ու պարեկները․ ՖՈՌՈՏԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ խճուղու 6-րդ հասցեի մոտ բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 48-ամյա Տիգրան Գ․-ի վարած VAZ 2107 մակնիշի, 29-ամյա Լուկաշ Թ.-ի վարած Opel մակնիշի և 60-ամյա Գագիկ Գ.-ի վարած Infiniti մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 60-ամյա Մուշեղ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Գյումրու» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Կումայրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել է Ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9504 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին