211652_close_icon
views-count3407 դիտում article-date 23:38 17-12-2021

Քաջարանի համայնքի ղեկավարի խափանման միջոցը փոխվեց .aravot.am

Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը որոշում կայացրեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կալանքը փոխել։

Նա ազատ արձակվեց 70 մլն դրամ գրավի դիմաց։

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության  օժանդակելը կամ կազմակերպելը),  311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

Բացի Մանվել Փարամազյանից, այս գործով եւ ես 6  ամբաստանյալ կա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/12/17/1236676/

 

Նմանատիպ նյութեր