211652_close_icon
views-count733 դիտում article-date 11:17 26-07-2023

Սանոսյանն ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է վերականգնվող էներգիայի և թափոնների վերամշակման ոլորտներում գործակցության հեռանկարը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ը:
 
Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին։
 
Նախարարը կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը։
 
Հանդիպման ժամանակ նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։

Նմանատիպ նյութեր