Միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել
Հուլիսի 25-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողով, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, գրում է aravot.am-ը։
Բացման խոսքում ՆԳ փոխնախարարը նշել է, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել։ Արփինե Սարգսյանն այդ համատեքստում մասնավորապես ընդգծել է Ներքին գործերի նախարարության ձևավորումն ու միգրացիայի կառավարման բլոկում կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները։
«Ներքին գործերի նախարարության կազմավորման փուլում մեզ համար հստակ էր մի բան։ Անկախ նրանից մենք խոսում ենք ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե մեր մյուս ստորաբաժանումների մասին, նախարարության համար հստակ պետք է լինի հետևյալը։ Պետք է հստակ տարանջատվի քաղաքականության մշակման ֆունկցիան և քաղաքականության իրականացման ֆունկցիան, որպեսզի յուրաքանչյուր կառույց ունենա հստակ իր ֆունկցիոնալ բազան և, ըստ այդմ, հիբրիդային որևէ իրավիճակ այս տեսանկյունից չունենանք»,- նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Իր ելույթում ՆԳ փոխնախարարը հանգամանալից անդրադառնալով նաև ոլորտում կառուցվածքային փոփոխություններին ու քաղաքականության մշակմանը՝ նշել է, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կառուցվածքային փոփոխությունները երաշխավորում են միգրացիոն ամբողջ ցիկլի կարգավորումը մեկ միասնական ծառայության կողմից։