211652_close_icon
views-count112117 դիտում article-date 22:20 25-07-2023

Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. Սևանը արագ ճահճանում է. ջուրը ժամանակից շուտ կանաչել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից, ովքեր իրենց մտահագությունն էին հայտնում, էր որ Սևանը վերջին տարիներին այսքան չի կանաչել, ինչքան որ հիմա է: 

Սևանը արագ ճահչանում է․ ջուրը ժամանակից շուտ կանաչել է լճի մակարդակը իջեցնելուց հետո։

Էվտրոֆիկացիայի, այսինք լճի արագ ծերացման պրոցեսն այս տարի անզեն աչքով էլ նկատելի է։

Հիշեցնենք, որ Կառավարությունը այս տարի էլեկտրոէներգիա ստանալու նպատակով, շրջանցելով «Սևանի մասին օրենքը», Սևանից հավելյալ ջրառի մասին որոշում է ընդունել։

2001 թվականին օրենք էր ընդունվել, ըստ որի՝ լճի փրկության համար ջրի մակարդակը պետք է բարձացվեր։ Ըստ այդ օրենքի՝ սահմանափակվում էր Սևանից ոռոգման, կամ էլեկտրոէներգիա ստանալու նպատակով ջրառը։

Կառավարության «անօրինական» որոշման հետևանքով Սևանն այս տարի ավելի արագ է մամռակալել։ Լճի կապտականաչ գույնը հենց թունավոր նույնագույն մամուռների պատճառով է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր