Սահմանամերձ Կոթի գյուղում բացվեց մանկական պուրակ
Սահմանամերձ Կոթի գյուղն արդեն ունի ընդարձակ և գեղեցիկ մանկական պուրակ` լի գունեղ խաղահամալիրներով, սահարաններով և մարզասարքերով։ Բացման հանդիսավոր արարողության համար հավաքվել էին ինչպես Կոթիի բնակիչները, այնպես էլ հյուրեր տարբեր բնակավայրերից։

Սկզբում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն օծեց այգում տեղադրված խաչքարը։

«Եղբայրական»անունը կրող պուրակը կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։
Կոթի բնակավայրի բարգավաճման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշմամբ Սամսոն Սարատիկյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում։

Իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես եկան Կոթիի շնորհաշատ երիտասարդները, որից հետո նաև սիրված երգիչներ։

Միջոցառումն ուղեկցվեց ցուցանահանդես-վաճառքով։ Այս տարվանից յուրաքանչյուր Վարդավառին նախորդող օրը կնշվի որպես Կոթիի օր։