4260 դիտում
22:29 22-09-2018
Արման Թաթոյանի գլխավորած խումբը այցելել է սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր. ՖՈՏՈՇԱՐՔ
Քաղաքացիական բնակչության ուղղությամբ գնդակոծությունների կապակցությամբ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 21-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր:
Փաստահավաք խումբն արձանագրել է վնասվածքների բազմաթիվ հետքեր Կոթի գյուղում, ինչպես նաև Բաղանիսի գյուղապետարանի ու դպրոցի պատերին, տանիքներին, քաղաքացիական բնակիչների տների պատերին ու վնասված պատուհաններին:
Գյուղի բնակիչներն ու վարչակազմի ներկայացուցիչներն առանձնազրույցների ընթացքում նշել են, որ այդ վնասցածքներն ադրբեջանական զինված ուժերի կողմից գյուղը թիրախային գնդակոծության ենթարկելու հետևանք են (կիրառված են նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ): Կրակոցների արդյունքում վնաս է պատճառվել նաև Կոթի գյուղի բնակչի առողջությանը:
Փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի արտահերթ զեկույց՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Զեկույցը կուղարկվի ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին:
Սահմանամերձ գյուղերի բնակիչներն Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են նաև սոցիալական հարցեր, որոնց լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդ արտահերթ զեկույցներում արձանագրել է, որ գնդակոծությունները Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ունեն համակարգված բնույթ և նպատակն է թիրախային վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2594 դիտում
14:40 20-07-2021
Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում
12154 դիտում
20:55 29-04-2017
Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա.Tert.am
1926 դիտում
21:04 25-10-2018
Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն