41323 դիտում
11:52 01-09-2021
Ձեզ բացակա չենք դնի. Արարատ գյուղում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած 20-ամյա զինվորների հուշարձան-պուրակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, Արարատի մարզի Արարատ գյուղի համայնքապետարանի հարևանությամբ տեղի ունեցավ հուշարձան-պուրակի բացման արարողություն։
Մինչ հուշարձանի բացումը, արցախյան պատերազմի նահատակ զինվորների հիշատակին տեղի ունեցավ խնկարկում։
Գյուղը արդեն փառավորվել է շատ նկատելի անհատների անուններով. ովքեր դարձան հայ ազգի վերազարթոնքի ժամանակների սիմվոլ։ Այդ անհատներից մեկի՝ Հայաստանի և Արցախի ազգային հերոս, սպարապետ, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի հուշատուն-թանգարանին ավելացավ նաև այս սքանչելի հուշարձան-պուրակը, որը դառնալու է վկայություն՝ արցախյան պատերազմում նահատակված, Արարատ գյուղում ծնված հերոսների անունով։
Միջոցառմանը ներկա էին Արարատ գյուղում ծնված և արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներ Նարեկ Հովսեփյանի, Մովսես Մուրադյանի, Վանուշ Մելոյանի, Գեղամ Խաչատրյանի, Արտյոմ Փուրթոյանի և Մայիս Գիգորյանի հարազատները, զինակից ընկերները, նրանց ճանաչողները։
Բոլորը 20 տարեկան էին, 20 գարուն էին դիմավորել ու ճանապարհել գյուղից, և այդ վերջին պատերազմի ժամանակ նրանք իրենց զինակից ընկերների հետ կենաց-մահու պայքար էին տվել թուրք-ադրբեջանական, հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ։
Այդ պատերազմից դեռևս ոչ մի տեղեկություններ չունեն Նարեկ Մանուկյանի, Մարատ Գերասիմյանի, Մարտիկ Սարգսյանի, Մխիթար Գալստյանի մասին, ու հարազատներն ու ընկերները հույսով սպասում են, որ նրանք կվերադառնան։
Արդեն սրբատեղի դարձած այս վայրում տեղադրված հուշարձան-խաչքարի և ցայտաղբյուրի գաղափարան ու ձեռնարկումն իրականացրել է Սամվել Խաչատրյանի, Արմեն Մաթևոսյանի և Արամ Մանուկյանի ջանքերով, ովքեր առանց ակնկալիքի ու թնբկահարելու, ասում էին. «Այս մի փոքրիկ քայլով ուզում ենք մեր հերոս տղերքի մասին դարեդար խոսվի։ Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին մեզ համար։ Մեր ցանկությունն է, որ այս վայրը, որն արդեն սրբատեղի է, որդեկորույս մայրերի համար դառնա մխիթարանքի մի փոքրիկ անկյուն»։
Հոգևոր հովվի կողմից խաչքարի օծման արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին, ապա լուռ անցան լեգենդ դարձած հերոսների մեծադիր լուսանկարների կողքով։ Բոլորը միանշանակ ասում էին, որ՝ մենք նրանց ու նրանց նման բոլոր առյուծ ու արծիվ զինվոր տղերքին բացակա չենք դնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 560+
560+