211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:34 24-07-2023

Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝ իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերականգնելու պահանջով․ NEWS.am

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Գրում է NEWS.am-ը։

«Լիազորություններից զրկելու գործընթացն անօրինական էր, քանի որ ես հնարավորություն չունեի իմ դիրքորոշումն արտահայտելու: Ես խորհրդարանի նախագահին, ինչպես նաև նախագահի պաշտոնակատարին անաշխատունակության տեղեկանք եմ ներկայացրել և գրավոր խնդրել եմ հետաձգել հարցի քննարկումը, բայց այն անտեսել են»,- ասուլիսի ժամանակ ասաց Թովմասյանը:

Նա համոզված է, որ Հայաստանում դատարանի միջոցով կկարողանա վերականգնել իր լիազորությունները։ Հակառակ դեպքում Թագուհի Թովմասյանը պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանին է ներկայացրել պատգամավոր Թագուհի Թովմասյանին Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու մասին որոշման նախագիծ։ Թովմասյանին պաշտոնից զրկելու օգտին քվեարկեց 62, դեմ՝ 1 պատգամավոր, ինքը՝ պատգամավորը, նիստին ներկա չի եղել։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին իշխանական խմբակցության պատգամավոր Հովիկ Ագազարյանը հայտարարել էր Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մտադրության մասին այն բանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանում ակցիա էր կազմակերպել՝ հայտարարելով, որ չի իջնի ամբիոնից: Նրա իջեցրել էին անվտանգության աշխատակիցները:

Իշխող խմբակցությունը դեմ էր դուրս եկել Թովմասյանին ավելի վաղ՝ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուին լսելու ժամանակ, իշխանական պատգամավորների մասնակցությամբ լեզվակռվից հետո: Դրանից հետո Թովմասյանին մեղադրեցին, որ նա ընդմիջում չի հայտարարել և օմբուդսմենի թեկնածու Էդգար Ղազարյանից ներողություն չի պահանջել, ով հայտարարել էր, թե 2018 թվականին Հայաստանում «ադրբեջանա-թուրքական հեղափոխություն» է տեղի ունեցել։

Նմանատիպ նյութեր