4440 դիտում
19:51 28-06-2020
Թագուհի Թովմասյանը վարդենիսցիներին մտահոգող հարցով դիմել է ՀՀ կառավարությանը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդենիսի իմ սիրելի՛ համաքաղաքացիներ, Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության 2020թ․ մայիսի 27-ի N-874-Ն որոշման համաձայն Վարդենիս քաղաքը ներառվել է ծովի մակերևույթից 1700-2000 մ բարձրության վրա գտնվող ԼԵՌՆԱՅԻՆ բնակավայրերի ցանկում։
Մինչդեռ 1998թ․ նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ այն ներառված էր 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող ՀՀ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ բնակավայրերի ցանկում։
Քաջատեղյակ եմ, որ այս որոշումը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել Վարդենիսում (սոցիալական վատ հետևանքներն ակնհայտ կլինեն), և ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերին ու նամակներին՝ կապված այս փոփոխությանը վերաբերող ձեր մտահոգությունների և դժգոհությունների հետ՝ տեղեկացնում եմ, որ խնդիրն իմ հատուկ ուշադրության կենտրոնում է, զբաղվում ենք դրանով, և արդեն իսկ համապատասխան գրությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը։
Լիահույս եմ, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս արագ կկարգավորի խնդիրն այնպես, որ ծանր սոցիալական հետևանքներ չառաջանան Վարդենիսի մեր բազմաթիվ քաղաքացիների համար։
Առողջ եղեք ու հնարավորինս պակասացրեք ձեր շփումները՝ հանուն բոլորիս առողջության»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
997 դիտում
07:32 11-09-2024
Կվերաբացվի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
1699 դիտում
15:37 19-05-2022
Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
763 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
592 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1150 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից