1321 դիտում
14:36 22-06-2020
Եթե չպետք է լսեինք Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ հարցով, ապա ինչո՞ւ էինք հարցնում. Թագուհի Թովմասյանը՝ Վահագն Հովակիմյանին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վենետիկի հանձնաժողովը եզրակացության 82-րդ կետում ափսոսանք է հայտնում, որ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը և չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/tovmasyan-hovakimyan/3324534?fbclid=IwAR1P-L8TbsqJBzVhFSBDAlgq9H855W8kX9p6eyPyg-ExMUPixeCLmkCj8MY]Tert.am[/url]-ը, այս մասին Աժ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանին:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ «Ինչո՞ւ ենք այդ դեպքում դիմել Վենետիկի հանձնաժողով, եթե չպետք է լսեինք խորհորդը: Ըստ էության, հրապարակվեց, որ Վենետիկը պարտադիր է համարում դիմել ՍԴ՝ այս նախագծի սահմանադրականության հարցը որոշելու համար: Այս մասով ի՞նչ ենք անելու»,- ասաց նա:
Վահագն Հովակիմյանը նախ շնորհակալություն հայտնեց Վենետիկի հանձնաժողովին շատ արդյունավետ համագործակցության համար: «Ըստ էության, այս երկար ձգված համագործակցությունը շատ արդյունավետ է եղել և այն մոտեցումը, որը դրված է այս փոփոխության հիմքում, պետք է ՍԴ-ի անդամ դատավորների կարգավիճակը հավասարեցվի դատավորների կարգավիճակին, Հանձնաժողովը այս մոտեցումը պաշտպանում է, այն հիմնական առանցքը, որը կա այս նախագծում այդ առանցքի շուրջ հանձնաժողովի հետ կա փոխադարձ ըմբռնում և կոնսենսուս»,- ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/06/22/tovmasyan-hovakimyan/3324534?fbclid=IwAR1P-L8TbsqJBzVhFSBDAlgq9H855W8kX9p6eyPyg-ExMUPixeCLmkCj8MY]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր