211652_close_icon
views-count67582 դիտում article-date 22:10 23-07-2023

Ողբերգական ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. հայկական համարանիշներով Nissan Elgrand-ը Ռոստովի մարզում բախվել է ծառին. 8-ամյա և 44-ամյա ՀՀ քաղաքացիները տեղում մահացել են, 1 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 23-ին, Ռուսաստանի Դաշնությունում հայկակական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև-Կուրգան-Մալոկիր Սանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan Elgrand մակնիշի 09 GG 199 համարանիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գուտուց, բախվել ծառին:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 44-ամյա Գևորգ Կուկուլյանն ու 8-ամյա Գևորգ Գևորգյանը տեղում մահացել են, իսկ 44-ամյա Աբրահամ Գևորգյանը տեղափոխվել է Ռոստովի բժշկական կենտրոն: 

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներից մեկի անվամբ: 

Դեպքի մասին Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: 

Դեպքի փաստով ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր